Վրաստանի և Ֆիջիի միջև գործարկվել է առանց վիզա ռեժիմ
Վրաստանի և Ֆիջիի միջև գործարկվել է առանց վիզա ռեժիմ

Վրաստանի և Ֆիջիի միջև գործարկվել է անայցագրային ռեժիմ: Երկու երկրների կառավարությունների միջև կա համաձայնություն և նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ: Այդ նպատակով, հրապարակվել է Վրաստանի կառավարության հրամանը:

Անայցագրային ռեժիմի գործարկման ժամկետն այս պահի դրությամբ հայտնի չէ: Առաջին ալիքը արտաքին գործերի նախարարությունից սպասում է հավելյալ տեղեկության:

Ֆիջիի քաղաքացիները գործող կանոնով կարող են ստանալ Վրաստանի էլեկտրոնային վիզա: Վրաստանի քաղաքացիների համար, արտաքին գերատեսչության կայքէջում զետեղված տեղեկության համաձայն, վիզան հնարավոր էր ստանալ Բրյուսելում, Ֆիջիի դեսպանության հյուպատոսության ծառայությունում:

Ֆիջին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելքում: Արշիպելագի բնակչությունը կազմում է 912 հազար: