Վրաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանագծման հանձնաժողովի նիստը Բաքվում շարունակվելու է այսօր
Վրաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանագծման հանձնաժողովի նիստը Բաքվում շարունակվելու է այսօր

Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովի նիստը Բաքվում շարունակվելու է այսօր: Հանձնաժողովի նիստը անցկացվելու է երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների, Լաշա Դարսալիայի և Խալաֆ Խալաֆովի գլխավորությամբ:

Լաշա Դարսալիան խոսել է Բաքվում երեկվա հանձնաժողովի աշխատանքի և քննարկվելիք հարցերի մասին:

«Հիշեցնենք, որ երկար ժամանակ հանձնաժողովների հանդիպում չի անցկացվել: Այժմ նորացվել են հանձնաժողովները: Նախորդ շաբաթ անցկացվել է իմ հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում համաձայնեցվել է հանձնաժողովի աշխատանքի մանրամասները և գրաֆիկը: 1996 թվականից ընթանում է այս աշխատանքը, երկու երրորդը համաձայնեցված է, պետք է համաձայնեցնել ընդանուր տարածքի մեկ երրորդը, այդ թվում, Դավիթ Գարեջիի հարակից սահմանային գոտին»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: