Վրաստանի երկու բռնազավթված տարածաշրջանները փաստորեն վեր են ածվել Ռուսաստանի փակ ռազմակայանների, կամ էլ նրանց սպասարկող տարածքի. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի երկու բռնազավթված տարածաշրջանները փաստորեն վեր են ածվել Ռուսաստանի փակ ռազմակայանների, կամ էլ նրանց սպասարկող տարածքի. Իրակլի Կոբախիձե

Այսօր, գոյություն ունեն ուժեր, որոնք խախտում են անվտանգության և խաղաղության հիմքը, խախտում են երկրների տարածքային ամբողջականությունը, աջակցում են հասարակությունում լարվածությանը և դիմակայությանը, խանգառում են մեր ազատ ընտրությանը,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Ֆրանսիայում, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին ելույթ ունենալիս:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, դա տեղի է ունենում տարածքների ուղիղ բռնազավթման, շանտաժի, սպառնալիքների և ստերի, ինչպես նաև զարգացած աշխարհի համար անընդունելի և ոչվայել մեթոդներով:

Իրակլի Կոբախիձեն ուշադրությունը բևեռել է բռնազավթման և Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված ծանր իրավիճակի վրա:

«Ռուսաստանը բռնազավթած ունի Վրաստանի տարածքների 20 տոկոսը և ստեղծել է խամաճիկային ավտորիտար ռեժիմներ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում: Այս տարածաշրջաններում մարդու իրավունքները խախտվում են պարբերաբար: Էթնիկ վրացի երեխաներից խլել են մայրենի լեզվով ուսում ստանալու հնարավորությունը, մարդկանց սահմանափակում են տեղաշարժը, վրացական հետքը կորցնելու նպատակով քանդել են վրացական գյուղերը, առևանգում են և կտտանքների ենթարկում և սպանում մարդկանց»,-հայտարարել է խորհրդարանի նախագահը:

Նրա խոսքերով, չնայած ագրեսիային, Վրաստանի իշխանությունները արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի նկատմամբ մշակած ունի խաղաղ և ժողովրդավարական սկզբունքներին հենված քաղաքականություն:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, նշված քաղաքականության շնորհիվ բարելավվել են երկրների միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը, սակայն քաղաքական հարաբերությունները կրկին մտած են փակուղի: