Վրաստանի երկաթուղին վերսկսել է ուղևորափոխադրումները հինգ ուղղություններով
Վրաստանի երկաթուղին վերսկսել է ուղևորափոխադրումները հինգ ուղղություններով

Վրաստանի երկաթուղին վերսկսել է ուղևորափոխադրումները հինգ ուղղություններով:

Մասնավորապես, երթևեկությունը վերսկսվել է հետևյալ երթուղիներով.

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի;
Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի;
Թբիլիսի-Օզուրգեթի-Թբիլիսի;
Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի;
Թբիլիսի-Քութաիսի-Թբիլիսի;

Վրացական երկաթուղու ուղեւորափոխադրումների տնօրեն Դաչի Ցագուրիայի խոսքով, ուղեւորներին անվտանգ տեղափոխելու համար «Կովիդ -19»–ի հետ կապված բոլոր հանձնարարականները հետևողականորեն իրականացվում են: Նա ասաց, որ երթևեկությունը վերսկսվել է երեք ամիս դադարից հետո:

«Այսօրվանից վրացական երկաթուղին վերսկսել է ուղեւորների տեղափոխումը: Այսօր Թբիլիսիից գնացքները շարժվում էին դեպի արևմուտք: Ճանապարհորդելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության նորմերը: Բոլոր ուղևորներին խնդրում ենք կրել շնչադիմակ: Գնացք մտնելիս մենք չափում ենք նրանց ջերմաստիճանը», – ասաց Դաչի Ցագուրիան:

Ըստ Դաչի Ցագուրիայի, մեքենավարները շփում չունեն ուղեւորների հետ, ուստի դրանց կորոնավիրուսի թեստավորումը պարտադիր չէ:

Վրացական երկաթուղին այսօր՝ փետրվարի 27-ից, վերսկսել է ուղեւորափոխադրումները: