Վրաստանի երկաթուղին ավելացնում է Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղի
Վրաստանի երկաթուղին ավելացնում է Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղի

Ուղևորահոսքի ավելացման պատճառով Վրաստանի երկաթուղին նախատեսում է հավելյալ երթուղի ավելացնել Թբիլիսիից ապրիլի 9-ին, իսկ Բաթումիից՝ ապրիլի 11-ին, Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ:

Վրաստանի երկաթուղին ուղևորներին կոչ է անում հետևել հանձնարարականներին:

«Հիշեցնում ենք կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականները. Ուղևորները վագոնի մուտքի մոտ կջերմաչափվեն, և գնացք բարձրանալուն պես նրանք պետք է անցնեն ախտահանիչ լուծույթով ներծծված գորգով և ախտահանեն ձեռքերը: Ձեռքի դիսպենսերները կտեղադրվեն բոլոր վագոններում: Ուղևորների համար կարևոր է նախապես իմանալ, որ վիրուսին բնորոշ ախտանիշներ ունենալու դեպքում նրանք չպետք է ուղևորվեն: Շնչադիմակ չունեցող ուղևորներին թույլ չեն տա նստել գնացք, և նրանք ճանապարհի ընթացքում իրավունք չեն ունենա հանել շնչադիմակը: «Վրաստանի երկաթուղին» կոչ է անում ուղևորներին հետևել վերը նշված բոլոր հանձնարարականներին», – ասված է երկաթուղու տարածած հայտարարության մեջ: