Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն գտնվում է ինքնամեկուսացման մեջ
Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն գտնվում է ինքնամեկուսացման մեջ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Այս մասին Արվելաձեն գրել է իր «ֆեյսբուքի» էջում:

Արվելաձեն պարզաբանում է, որ Վրաստանում կապ է ունեցել ընկերոջ հետ, ում մոտ հաստատվել է կորոնավարակ:

Փոխնախարարի խոսքով, ինքնամեկուսացման մեջ են գտնվում նաև նրա ընտանիքի անդամները:

«Ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ, քանի որ Վրաստանում կապ եմ ունեցել ընկերոջս հետ, ում մոտ ցավոք հաստատվել է կորոնավարակ: Չնայած նրան, որ այսօր վարակի ոչ ախտանիշներ չունեմ, ես անմիջապես դիմել եմ բժշկին և խորհրդակցելուց հետո ստացել եմ անհրաժեշտ լրատվություն, հետագա քայլերի մասին:

Բնականաբար, ես չեմ գնացել աշխատանքի, մանավանդ, որ հանգստի օր էր և ոչ մեկի հետ չեմ շփվել բացի իմ ընտանիքի անդամներից, ովքեր նույնպես ինքնամեկուսացման մեջ են:

Իմ քաղաքացիական ինքնագիտակցությունից ելնելով, կարանտինային ժամանակաշրջանի ընթացքում կմնամ ինքնամեկուսացման մեջ, որպեսզի ինքս չդառնամ վարակի տարածողը: Այն բանից հետո, ինչ կստանամ անալիզների պատասխանը կհայտնեմ ձեզ:

Իմ օրինակով կոչ եմ անում բոլորիդ, ովքեր ճամփորդել եք բարձր ռիսկային երկրներում կամ ինձ նման շփում եք ունեցել կորոնավարակ ունեցող անձանց հետ, անցնեք ինքնամեկուսացման ռեժիմին, որպեսզի չնպաստեք վարակի տարածմանը: Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն»,- գրել է փոխնախարարը: