Վրաստանի Ձիրուլա գյուղում ավտովթարի հետևանքով տուժել է մեկ ուղևոր
Վրաստանի Ձիրուլա գյուղում ավտովթարի հետևանքով տուժել է մեկ ուղևոր

Զեստափոնիի մունիցիպալիտետի Ձիրուլա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, «Օպել» մակնիշի տաքսին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը:

Դեպքի հետևանքով տուժել է մեկ ուղևոր:

Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածով: