Վրաստանի ձայնը մանկական եվրատեսիլին - «Ռանինա» մանկական մրցույթի երկրորդ սեզոնի հաղթող է դարձել Գիորգի Ռոստիաշվիլին

«Ռանինա» մանկական մրցույթի հաղթող է դարձել Գիորգի Ռոստիաշվիլին:

Մրցույթի երկրորդ սեզոնի հաղթողը, Վրաստանը ներկայացնելու է 2019 թվականի մանկական եվրատեսիլին:

Դրա հետ մեկտեղ, Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեի հայտարարությամբ, եզրափակչի մյուս երկու մասնակիցները, Անաստասիա Գարսեվանիշվիլին և Անա Բերիշվիլին «Ռանինայի» հաղթողի հետ միասին մեկնելու են Լեհաստան, Գիորգի Ռոստիաշվիլիին երկրպագելու համար: