Վրաստանի դպրոցներում արձակուրդը մեկնարկելու է դեկտեմբերի 30-ին, մանկապարտեզներում՝ դեկտեմբերի 31-ին, իսկ վերսկսվելու է միաժամանակ - հունվարի 15-ին
Վրաստանի դպրոցներում արձակուրդը մեկնարկելու է դեկտեմբերի 30-ին, մանկապարտեզներում՝ դեկտեմբերի 31-ին, իսկ վերսկսվելու է միաժամանակ - հունվարի 15-ին

Վրաստանի հանրային դպրոցներում ամանորյա արձակուրդը մեկնարկելու է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին և տևելու մինչև 2020 թվականի հունվարի 14-ը:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի նախակրթարաններին, մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկությամբ, նրանք հաշվի են առել, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է և Թբիլիսիի մանկապարտեզներում արձակուրդը մեկնարկելու է դեկտեմբերի 31-ին:

Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը վերսկսվելու է հաջորդ տարվա հունվարի 15-ից:

Թողնել մեկնաբանություն