Վրաստանի դեսպանը Իրաքի նախագահին փոխանցել է վկայագրեր
Վրաստանի դեսպանը Իրաքի նախագահին փոխանցել է վկայագրեր

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զազա Կանդելակին (ք.Աման), վկայագրեր է փոխանցել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, վկայագրերը փոխանցելու շրջանակներում անցկացված հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Իրաքի միջև երկկողմ համագործակցության հարցեր: Այդ թվում, խոսքը վերաբերել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին, ինչպես նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի իրականացման նշանակությանը:

Վրաստանը դեսպանը վկայագրերի պատճենը փոխանցել է նաև Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալ-Հաքիմին: Նախարարների հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ էկոնոմիկայի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: