Վրաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում ներկայացված 2008 թվականի պատերազմի մասին հայցերը ճանաչվել են անթույլատրելի
Վրաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում ներկայացված 2008 թվականի պատերազմի մասին հայցերը ճանաչվել են անթույլատրելի

Վրաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում ներկայացված 2008 թվականի պատերազմի մասին հայցերը ճանաչվել են անթույլատրելի,-լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:

«Այսօր Ստրասբուրգի դատարանը հրապարակել է երեք վճիռ կապված ՝ «Ջիոեվա և այլոք Վրաստանի դեմ», «Կուդուխովա Վրաստանի դեմ» և «Նանիևա և Բեգաևը Վրաստանի դեմ» գործերով: Գործերը վերաբերում են Ցխինվալիի շրջանում բնակվող քաղաքացիների հայցերին, առ այն, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ վրացական կողմի գործողությունները վտանգ են սպառնացել նրանց կյանքին և վնասվել է նրանց ունեցվածքը»,-ասված է նախարարության լրատվության մեջ:

Դրա հետ մեկտեղ, արդարադատության նախարարության փոխանցմամբ, եվրոպական դատարանը հայցերը ճանաչել է անթույլատրելի, ապացույցների բացակայության պատճառով: