Վրաստանի ցանկությունը, դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, անհիմն ընտրություն է, դա կբերի էլ ավելի սրացում, լարվածություն և անորոշություն տարածաշրջանում. Անդրեյ Ռուդենկո
Վրաստանի ցանկությունը, դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, անհիմն ընտրություն է, դա կբերի էլ ավելի սրացում, լարվածություն և անորոշություն տարածաշրջանում. Անդրեյ Ռուդենկո

Վրաստանի ցանկությունը, դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, անհիմն ընտրություն է, դա կբերի էլ ավելի սրացում, լարվածություն և անորոշություն տարածաշրջանում, – ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, այս մասին Ժնևում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, Անդրեյ Ռուդենկոն:

Ռուդենկոն պատասխանել է հարցին, ըստ որի Վրաստանը մտադիր է 2024 թվականին դիմել Եվրամիությանը անդամակցելու համար և կրկին հավակնելու է ՆԱՏՕ-ին:

«Մենք գիտենք, թե ինչպես զարգացան իրադարձությունները 2008 թվականին, երբ Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանն ու Ուկրաինան ստացան ՆԱՏՕ-ին անդամակցության ազդանշաններ: Կարծում ենք, որ այդ ժամանակ Սաակաշվիլին դա ստացավ որպես որոշակի ազդանշան, Կարտ-բլանշ բռնի գործողությունների համար: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես դա ավարտվեց, և մենք դեռ աշխատում ենք դրա վրա: Եվրոպային և ՆԱՏՕ-ին ուղղված ձգտումը, կրկնում եմ, մեր կարծիքով, չարդարացված ընտրություն է և անհրաժեշտ չէ: Վրաց քաղաքական գործիչները պետք է իրենք որոշեն, թե ինչ են ուզում, ապրել կայուն և կանխատեսելի իրավիճակում, թե անընդհատ բախվեն անորոշության հետ, որը կուժեղանա, եթե Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին», – ասել է Ռուդենկոն:

Ժնևում անց է կացվում միջազգային բանակցությունների, հերթական ՝ 52-րդ փուլը:

Թողնել մեկնաբանություն