Վրաստանի բռնազավթումը շարունակում է մնալ մեր երկրի համար հիմնական մարտահրավերներից մեկը. Գիորգի Գախարիա
Վրաստանի բռնազավթումը շարունակում է մնալ մեր երկրի համար հիմնական մարտահրավերներից մեկը. Գիորգի Գախարիա

Վրաստանի բռնազավթումը շարունակում է մնալ մեր երկրի համար հիմնական մարտահրավերներից մեկը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գրել է թվիթերում:

Վարչապետը երեկ գտնվում էր Շիդա Քարթլիում, բռնազավթված տարածքի հարակից գյուղերում:

«Ես այցելեցի և հանդիպեցի մեր քաղաքացիների հետ, ովքեր ապրում են բռնազավթված գծի մերձակա տարածքում: Մեր նպատակն է ստեղծել հավասար հնարավորություններ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար և մենք պարտավոր ենք դա անել»,- գրել է Գիորգի Գախարիան: