Վրաստանի բնակչությունը երկրի նախագահին ուղիղ քվեարկությամբ ընտրում է վերջին անգամ
Վրաստանի բնակչությունը երկրի նախագահին ուղիղ քվեարկությամբ ընտրում է վերջին անգամ
Վրաստանի բնակչությունը երկրի նախագահին ուղիղ քվեարկության ճանապարհով նոյեմբերի 28-ին ընտրում է վերջին անգամ:
 
Նախագահը ընտրության նոր կարգը սահմանված է նոր սահմանադրությամբ, որը ուժի մեջ է մտնելու նախագահի երդմնակալությունից հետո:

Խորհրդարանի կողմից հաստատված սահմանադրությամբ, Վրաստանի բնակչությունը հինգերորդ նախագահին ընտրելու է վեց տարի ժամկետով, մինչև 2023 թվական, որից հետո նախագահին ընտրելու իրավասուն է լինելու խորհրդարանը:
 
Մասնավորապես, Վրաստանի նախագահին հինգ տարի ժամկետով, առանց բանավեճի, բաց քվեարկությամբ ընտրելու է ընտրական կոլեգիան: Ընտրական կոլեգիան համալրված է լինելու 300 անդամով, այդ թվում խորհրդարանի, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար Հանրապետությունների գերագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամներով: Ընտրական կոլեգիայի կազմը հաստատելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
 
Սահմանադրության համաձայն, Վրաստանի նախագահի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին, խորհրդարանի շենքում և նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք կունենա ընտրական կոլեգիայի առնվազն 30 անդամ: Ընտրական կոլեգիայի մի անդամ կկարողանա աջակցել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը:
 
Ընտրությունների առաջին փուլում ընտրված կհամարվի թեկնածուն, որը կստանա ընտրական կոլեգիայի լիարժեք կազմի ձայների երկու երրորդը:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի տարիքային սահմանափակմանը, սահմանադրությամբ, նախագահ կարող է ընտրվել Վրաստանի քաղաքացին 40 տարեկանից, որը երկրում ապրած կլինի 15 տարի:
 
Խորհրդարանը սահմանադրական նախագիծը հաստատել է ընթացիկ տարվա մարտի 23-ին, որի քննարկումն սկսվել էր նախորդ տարի և ընթացել մի քանի փուլով:
Թողնել մեկնաբանություն