Վրաստանի բասկետբոլի հավաքականն այսօր խաղալու է Իսրայելի դեմ
Վրաստանի բասկետբոլի հավաքականն այսօր խաղալու է Իսրայելի դեմ

Վրաստանի բասկետբոլի հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլում խաղալու է Իսրայելի ազգային թիմի հետ:

Ինչպես առաջին փուլում, Վրաստանից հավաքականը երկրորդում ևս անցկացնելու է վեց խաղ: Մեր հակառակորդներն են լինելու Իսրայելի, Էստոնիայի և Հունաստանի հավաքականները:

Վրաստանի և Իսրայելի հավաքականները խաղալու են այսօր, Թբիլիսիի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Առաջին ալիքով:

Վրաստանի հավաքականը Իսրայելի հետ անցկացված խաղից հետո վերադառնալու է Թբիլիսի և սեպտեմբերի 16-ին, Սպորտի պալատում, հանդիպում անցկացնելու Հունաստանի հետ: