Վրաստանի բասկետբոլի հավաքականը այսօր հանդիպելու է Հունաստանի հետ
Վրաստանի բասկետբոլի հավաքականը այսօր հանդիպելու է Հունաստանի հետ

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը այսօր հանդիպելու է Հունաստանի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Թբիլիսիի սպորտի պալատում:

2019 թվականի աշխարհի առաջնության, երրկրորդ ընտրական փուլը Իլիաս Զուրոսի գլխավորած հավաքականը սկսել է հաղթանակով, Թել Ավիվում հաղելով Իսրաելի հավաքականին  (85:80):

Երկրորդ տուրում վրաց բասկետբոլիստները դիմադրելու են Հունաստանի ուժեղ հավաքականին: Մինչ հանդիպումը մարզիչը և բասկետբոլիստները մեկնաբանություններ են արել մամուլի համար:

Իլիաս Զուրոս – Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ – «Հունաստանի հավաքականի կազմում ելույթ են ունենում բարձրակարգ բասկետբոլիստներ: Դա վկայում է նաև այն, որ մի քանի օր առաջ նրանք հաղթեցին Սերբիայի հավաքականին: Չնայած դրան մեր նպատակը հաղթանակն է և կփորձենք ճիշտ ռազմավարության ընտրմամբ ուրախացնել մեր երկրպագուներին»:

Դուդա Սանաձե – Վրաստանի հավաքականի անդամ – «Շատ կարևոր հանդիպում է լինելու, որից և հիմնականում կախված կլինի Վրաստանի հավաքականի հետագա ճակատագիրը: Շատ լուրջ հակառակորդ ունենք, սակայն հրապարակ ենք դուրս գալու միայն հաղթանակի համար»:

Թոռնիկե Շենգելիա – Վրաստանի հավաքականի անդամ – «Իսրաելում ձեռք են բերել շատ կարևոր հաղթանակ: Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այս հաղթանակը թիմային խաղի արդյունք էր: Հույս ունեմ, որ Հունաստանի հետ խաղում կցուցադրենք նույնը: Այս գործում մենք սպասում ենք մեր երկրպագուների աջակցությանը»:

Հանդիպումը տեղի է ունենալու այսօր սպորտի պալատում: Հանդիպման ուղիղ հեռարձակումը 19:00-ից ներկայացնելու է առաջին ալիքը:

 

Թողնել մեկնաբանություն