Վրաստանի բարձրալեռ շրջաններում դեկտեմբերի 28-29-ին ուժգին ձյուն կտեղա, որը հնարավոր է դառնա ձնակույտի պատճառ
Վրաստանի բարձրալեռ շրջաններում դեկտեմբերի 28-29-ին ուժգին ձյուն կտեղա, որը հնարավոր է դառնա ձնակույտի պատճառ

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր օրվա վերջից մինչև դեկտեմբերի 28-ի առավոտը Վրաստանում սպասվում է անձրև, Արևմտյան Վրաստանում՝ ուժգին: Ծովում սպասվում է քամու ուժգնացում և 3-4 բալ փոթորիկ:

Դեկտեմբերի 28-ին և 29-ին գիշերվա ժամերին բարձրալեռ շրջաններում հնարավոր է տեղա ձյուն, լինի մառախուղ և ձնաբուք:

Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան ձնակույտի պատճառ: