«Վրաստանի բանկ». Մենք ամեն ինչ անում ենք մեր աշխատակիցների անվտանգության համար
«Վրաստանի բանկ». Մենք ամեն ինչ անում ենք մեր աշխատակիցների անվտանգության համար

Ամեն դեպքում, մեզ համար, առաջին հերթին, կարևոր է ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ հաճախորդների անվտանգությունը, – Առաջին ալիքին ասացին «Վրաստանի բանկի» մամուլի ծառայությունից:

Ինչպես պարզաբանում են բանկում, ամեն ինչ արվելու է նրանց անվտանգության համար:

«Ամեն դեպքում, ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ մեր հաճախորդների անվտանգությունն առաջնային է: Մենք մեր ուժերի ներածին չափով ամեն բան կանենք նրանց անվտանգությունն ապահովելու համար», – ասացին «Վրաստանի բանկից»:

Առկա տեղեկատվության համաձայն, զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ: Հարձակվողը ենթադրաբար մի քանի պատանդ է վերցրել:

Տեղում մոբիլիզացված են իրավապահների և շտապօգնության խմբերը: