Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ զբոսաշրջային ընկերությունը, որը իրավունք ունի Ստամբուլից հայրենիք վերադարձնի Վրաստանի քաղաքացիներին, համապատասխան թույլտվությունը կստանա վաղը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ զբոսաշրջային ընկերությունը, որը իրավունք ունի Ստամբուլից հայրենիք վերադարձնի Վրաստանի քաղաքացիներին, համապատասխան թույլտվությունը կստանա վաղը:

Այսօր սոցցանցում տարածվել էր լրատվություն, որ Ստամբուլից Վրաստանի քաղաքացիները պատրաստվում էին Վրաստան ժամանել մի քանի ավտոբուսով, սակայն թուրքական կողմը թույլ չի տվել նրանց տեղաշաժվել:

Վրաստանի առաջին ալիքը կապ է հաստատել Վրաստանի արտգործնախարարության հետ, որտեղ հայտնել են, որ Թուրքիայում ներքին տեղաշարժի սահմանափակումների պատճառով, Թուրքիայից Վրաստան տեղափոխելու իրավունք է շնորհվել մեկ ընկերությանը, որը համապատասխան թույլտվությունը ստանալու է վաղը, որից հետո Վրաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան վերադառնալ հայրենիք: