Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչություններին ՄԱԿ-ում և Եգիպտոսում, փոխանցել է դիվանագիտական հարաբերությունների խզման մասին պաշտոնական նոտա
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչություններին ՄԱԿ-ում և Եգիպտոսում, փոխանցել է դիվանագիտական հարաբերությունների խզման մասին պաշտոնական նոտա

Հունիսի 1-ին Սիրիայի ժողովրդական հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ միավորված ազգերի կազմակերպությունում և Եգիպտոսի արաբական հանրապետությունում, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի խզման կապակցությամբ, փոխանցվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական նոտա,-այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունում հայտարարում են, որ Սիրիայի ռեժիմը ընդունել է անօրեն որոշում և Ռուսաստանի դաշնության կողմից ճնշման արդյունքում, այսպես կոչված դիվանագիտական կապեր է հաստատել ՝ Սոխումիում և Ցխինվալում Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի հետ:

«2018 թ. մայիսի 29-ին Սիրիայի ռեժիմը ընդունել է անօրեն որոշում և Ռուսաստանի դաշնության կողմից ճնշման արդյունքում, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների խախտմամբ, այսպես կոչված դիվանագիտական կապեր է հաստատել ՝ Սոխումիում և Ցխինվալում Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի հետ, որը ներկայացնում է Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, ազգային զտման և Վրաստանի անբաժան տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալի բռնազավթման ուղիղ աջակցություն:

Այդ կապակցությամբ, Վրաստանի կառավարության 2018 թ. մայիսի 31-ի հրամանագրի համաձայն, վրացական կողմը դադարեցրել է «Վրաստանի հանրապետության և Սիրիայի արաբական հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների մասին» 1993 թվականի մայիսի 18-ին ձևակերպված համաձայնության գործողությունը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական նոտան 2018 թ. հունիսի 1-ին, երկու երկրների միջև դիվանագիտական կապերի խզման կապակցությամբ փոխանցվել է՝ Սիրիայի ժողովրդական հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ միավորված ազգերի կազմակերպությունում և Եգիպտոսի արաբական հանրապետությունում:

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը Վրաստանի և Սիրիայի արաբական հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, տեղեկացրել է նաև միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: