Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Ալբանիայում ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Ալբանիայում ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ալբանիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հայտարարությունն տարածվել է արտաքին գործերի նախարարության «Twitter»-ի էջում:

«Ցավակցում ենք Ալբանիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Մեր մտքերը ալբանցիների հետ են»,- ասված է հայտարարության մեջ:

Ալբանիայում տեղի է ունեցել 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Վերջին տվյալներով ՝ մահացել է 16 մարդ: