Վրաստանի արտաքին գործերի նախարարության ՀԻԻԱ-ն ԱՄՆ-ի պետդեպարտամենտից կստանա կես միլիոն դոլարի օգնություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ՀԻԻԱ-ն ԱՄՆ-ի պետդեպարտամենտից կստանա կես միլիոն դոլարի օգնություն

ՄԱԿ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրենում, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից ԱԳ նախարարության ՀԻԻԱ-ի համար,«ՄԱԿ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոն» տրամադրած կես միլիոն ԱՄՆ դոլարի օգնության շրջանակներում պլանավորված նախագծի շնորհանդեսը կկայանա այսօր։

Վրաստանի արտաքին գերատեսչության մամուլո ասուլիսի տեղեկությամբ, միջոցառմանը հրավիրված հյուրերին կդիմեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ռուդը:

Նախագիծը կներկայացնի ՄԱԿ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նինո Բոլքվաձեն։

18-ամսյա նախագծի նպատակն է  Վրաստանի շրջաններում ապրող բնակչությանը հասցնել օբյեկտիվ տեղեկություն երկրի եվրոպական և եվրոատլանտյան կառուցվածքում ինտեգրման հարցերի մասին։ Նախագծի արդյունքում, Վրաստանի քաղաքացիները կիմանան ավելի շատ Վրաստանի Եվրամիության և ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում ստացած օգուտի մասին, նոր հնարավորությունների և եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրման գործընթացում իրականացված, ընթացող և պլանավորված բարեփոխումների մասին։

Նախագծի շրջանակներում կhզորանա և կընդլայնանա տեղեկատվական կենտրոնի շրջանային բյուրոները։ Կենտրոնին կավելանա 5 նոր շրջանային բյուրո և եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրման հարցերով երկրի մասշտաբով 12 շրջանային բյուրո կշարունակի իր աշխատանքը։ Նախագծի երկրորդ մասն ի նկատի ունի շրջանային մեդիա կազմակերպությունների միջոցով Վրաստանի շրջաններում նշված թեմաների ակտիվ լուսաբանումը։