Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հայաստանի փոխվարչապետին
Վրաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Հայաստանի փոխվարչապետին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի համաժողովի» շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Դավիթ Զալկալիանին Հայաստանին շնորհակալություն է հայտնել «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի համաժողովին» բարձր մակարդակով մասնակցելու համար: Կողմերը դրական են գնահատել երկու երկրների բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկան:

Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի և Հայաստանի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության հարցերի շուրջ: Առանձնապես ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապագայում ևս ակտիվորեն համագործակցել Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների ամրապնդման համար: