Վրաստանի առողջապահության նախարարությունը գնել է 200 000 արագ թեստ
Վրաստանի առողջապահության նախարարությունը գնել է 200 000 արագ թեստ

Առողջապահության նախարարությունը, Համաշխարհային բանկի և Ասիայի ենթակառուցվածքի ներդրումային բանկի «Վրաստանը՝ կորոնավիրուսի դեմ արագ արձագանքման նախագծի» շրջանակներում գնել է հակագենի և հակամարմինների 200 000 թեստ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հակամարմինների 100 000 թեստ մատակարարողը Չինաստանի կառավարության կողմից որակավորված ընկերություն է, որը նույն թեստերն է մատակարարում Եվրոպայի երկրներին և ԱՄՆ-ին: Ապրանքն անցել է բազմաթիվ ստուգումներ և ստացել է արտահանվելու թույլտվություն, իսկ հակագեն 100 000 թեստ մատակարարողը կորեական ընկերություն է, որից նախարարությունը նախկինում արդեն գնել էր թեստեր:

Նրանց փոխանցմամբ, թեստներն առանձնանում են բարձր մակարդակի ճշգրտությամբ: Արագ թեստերը կբաժանվեն համապատասխան կլինիկաներին և հաստատություններին:

Թողնել մեկնաբանություն