Վրաստանի Առողջապահության նախարարությունը աշակերտների, ծնողների և ուսումնական հաստատությունների համար մշակել է հանձնարարականներ
Վրաստանի Առողջապահության նախարարությունը աշակերտների, ծնողների և ուսումնական հաստատությունների համար մշակել է հանձնարարականներ

Վրաստանի առողջապահության նախարարությունը ուսումնական գործընթացը կազմակերպելու և դպրոցի տարածքում տեղաշարժվելու, դպրոցի մաքրումը և հիգիէնան, աշակերտների փոխադրումը, սնունդը և ուսման ընթացքում այլ գործընթացները կառավելու համար մշակել է հանձնարարականներ:

Առողջապահության նախարարությունն աշակերտներին կոչ է անում. Պահպանել ուսումնական հաստատության սահմանված կանոնները, ձեռքերը մշակել ախտահանիչ լուծույթով այն դեպքում, երբ չի հաջողվում լվանալ ձեռքերը հեղուկ օճառով և չորացնել միանգամյա օգտագործման անձեռոցիկով, հազալու կամ փռշտալու ժամանակ դեմքը փակել արմունկով, չդիպել աչքերին, քթին և բերանին, ուսման ընթաքում կապել մազերը, չօգտագործել ուրիշի իրերը, առողջական վիճակը վատթարանալու դեպքում դիմել բժիշկին:

Ծնողը/օրինական ներկայացուցիչը պետք է կատարեն հետևյան պարտականությունները. Ջերմություն/շնչառական հիվանդության դեպքում, աշակերտին չթողել դպրոց, իսկ եթե երեխան արդեն դպրոցում է, ապա դուրս բերել նրան դպրոցից և դիմել բժիշկի:

Նախարարության հանձնարարականում ասվում է, անթույլատրելի է դպրոցի ճաշարանի գործունեությունը, եթե անհնար է ապահովել աշակերտների հերթ կանգնելու ժամանակ անվտանգ հեռավորություն:

Բացի այդ, գերատեսչությունն ուսումնական հաստատություններին կոչ է անում, յուրաքանչյուր աշակերտին տալ սեփական, մաքուր և պիտակավորված (անուն, ազգանուն) ջրի շիշն ունենալու հանձնարարական:

Ինչ վերաբերում է նստարանների դասավորվածությանը, ապա դրանց միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս:

Թողնել մեկնաբանություն