Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, Փարիզում, UNESCO-ի գրասենյակում, տեղի է ունենալու Էլիսո Բոլքվաձեի և Բասիանի համույթի համատեղ համերգը
Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, Փարիզում, UNESCO-ի գրասենյակում, տեղի է ունենալու Էլիսո Բոլքվաձեի և Բասիանի համույթի համատեղ համերգը

Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ, Փարիզում, UNESCO-ի գրասենյակում, տեղի է ունենալու հայտնի վրաց ստեղծագործող, UNESCO-ի խաղաղության դեսպան, Էլիսո Բոլքվաձեի և Բասիանի համույթի համատեղ համերգը: 

Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ծրագրված միջոցառումների մասին այսօր զրուցել է, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նրա խոսքերով, միջազգային կազմակերպությունների շրջանակներում, Վրաստանի հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ լուրջ միջոցառում են կազմակերպվելու:

ՄԱԿ-ի շտաբկայանում, Նյու Յորքում, ծրագրված է  Շոթա Ռուսթավելիի 850 ամյակին նվիրված փոստային դասիչի շնորհանդեսը:

Դրա հետ մեկտեղ, Վաշինգտոնում տեղի է ունենալու «ժողովրդավարությունը, անվտանգությունը և տնտեսական-ներդրումային հնարավորություններ» ամենամյա կոնֆերանսը: բրյուսելում տեղի է ունենալու «Սուխիշվիլիներ» համույթի համերգը: Ֆրանսիայում, Լևիլում բացվելու է ՝ Լևիլի վրացական ակադեմիան: