Վրաստանի Առաջին ալիքում է հյուրընկալվում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվի ղեկավարը
Վրաստանի Առաջին ալիքում է հյուրընկալվում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվի ղեկավարը

Արխիվի տեխնիկական վիճակը վերլուծելու և փորձը հաղորդելու նպատակով Վրաստանի Առաջին ալիքում է հյուրընկալվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվի ղեկավարը:

Ինչպես հայտարարել է Սերգեյ Տոնոյանը, նա ծանոթանում է Վրաստանի Առաջին ալիքի արխիվում պահպանված նյութերին և վրաց գործընկերների հետ կիսվելու է փորձով:

«Այստեղ եմ, որպեսզի ծանոթանամ Վրաստանի Հանրային հեռարձակողի արխիվում առկա ընդհանուր իրավիճակին, արխիվային նյութերին և աշխատանքային գործընթացին: Իմ խնդիրն է գնահատել և վերլուծել տեխնիկական վիճակը և դրա հիման վրա տալ խորհուրդներ, որից հետո կմեկնարկի նյութերի պահպանման՝ թվայնացման գործընթացը: Մեր երկու երկրների Հանրային հեռարձակողների համար անչափ կարևոր է արխիվային նյութերի պահպանումը և թվայնացումը: Հայաստանի Հանրային հեռարձակողին դա արդեն հաջողվել է: Ամիսներ առաջ Վրաստանի Հանրային հեռարձակողի և նրա տեղակալը Հայաստանում էին մեր հեռարձակողի արխիվի վերակազմավորման, վերակառուցման աշխատանքների չափանիշներին ծանոթանալու նպատակով: Նրանց հրավերով, այժմ ես Թբիլիսիում եմ, որպեսզի վրաց գործընկերների հետ կիսվեն այս տեսանկյունից ունեցած փորձով: Մեր Հանրային հեռարձակողները արդեն մի քանի ամիս է արդյունավետ կերպով աշխատում են տարբեր ուղղություններով և իմ այցը դրա ապացույցն է»,- նշել է Հայաստանի Հանրային հեռարձակողի արխիվի ղեկավար Սերգեյ Տոնոյանը:

Նշենք, որ Վրաստանի և Հայաստանի Հանրային հեռարձակողների միջև ընթացիկ տարվա հուլիսին կնքվել է համագործակցության հուշագիր:

Թողնել մեկնաբանություն