Վրաստանի առաջին ալիքով «բանավեճ 2020»-ին մասնակից կուսակցությունների հերթականությունը և յուրաքանչյուր հաղորդմանը կուսակցությունների կազմը սահմանվելու է այսօր
Վրաստանի առաջին ալիքով «բանավեճ 2020»-ին մասնակից կուսակցությունների հերթականությունը և յուրաքանչյուր հաղորդմանը կուսակցությունների կազմը սահմանվելու է այսօր

Այսօր, ժամը 15:00-ին Վրաստանի առաջին ալիքը ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությամբ անց է կացնելու քվեարկություն, որի համաձայն, սահմանվելու է՝ «բանավեճ 2020»-ին մասնակից կուսակցությունների  հերթականությունը և յուրաքանչյուր հաղորդմանը մասնակից կուսակցությունների կազմը:

Քվեարկությունը հեռարձակվելու է Վրաստանի առաջին ալիքի եթերով:

Բանավեճին 18 մասնագիտացված կուսակցությանը տրամադրվելու է չորս հաղորդում: Հոկտեմբերի 1-ին և 15-ին «բանավեճ 2020»-ին մասնակցելու են չորսական մասնագիտացված կուսակցություններ, իսկ հոկտեմբերի 22-ին և 29-ին հինգական մասնագիտացված կուսակցություններ: 41 ոչմասնագիտացված սուբյեկտների բանավեճին նույնպես տրամադրվելու է չորս հաղորդում՝ հոկտեմբերի 6-ին, 13-ին, 20-ին, որտեղ կմասնակցեն 10 կուսակցություններ, իսկ հոկտեմբերի 27-ին 11 կուսակցություն:

Կոնկրետ հաղորդմանը մասնակից սուբյեկտները սահմանվելու են քվեարկությամբ: Որևէ ընտրական սուբյեկտի մերժման դեպքում, բանավեճին մասնակից սուբյեկտների թիվը կկրճատվի: Այսօրվա քվեարկությամբ սահմանվելու է նաև սուբյեկտների շնորհանդեսի համար հատկացված հեռուստա-ռադիո եթերների հերթականությունը:

Վրաստանի առաջին ալիքը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցից բոլոր քաղաքական կուսակցություններին բանավեճի համար առաջարկում է եթերաժամանակ ուղերձի համար, «Մոամբեի» ժամը 21:00-ի հիմնական հաղորդման ժամանակ: Սեպտեմբերի 30-ից մոամբեի հիմնական թողարկումը ժամանակ կտրամադրի առնվազն երկու սուբյեկտի, 10 րոպե ( յուրաքանչյուրին 5 րոպե): Ընտրական սուբյեկտներին ժամանակ կտրվի նաև «Վրաստանի ռադիոյի» «Ընտրություններ 2020» ծրագրում:

Հաղորդումը հեռարձակվում է ամեն օր, ժամը 14:00-ին: Վրաստանի առաջին ալիքը առաջնորդվում է գործող օրենսդրությամբ և բոլոր ընտրական սուբյեկտների նկատմամբ արդարացի մոտեցմամբ, թե բանավեճերի և թե «Մոամբեում», և ռադիոյով: Ընտրական բանավեճերը եթեր կհեռարձակվեն Վրաստանի առաջին ալիքով հոկտեմբերի 1-ից, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, երեկոյան ժամը 22:30-ին: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ութ բանավեճ, յուրաքանչյուրի տևողությունը կլինի 90 րոպե: Բանավեճին մասնակցող թեկնածուները հավասար ժամանակ կունենան հարցերին պատասխանելու համար:

Բանավեճը բաղկացած կլինի մի քանի փուլերից: Բոլոր մասնակիցները կունենան ներածական և ամփոփիչ խոսքով ելույթ ունեալու ժամանակ, մեկական րոպե, իսկ պատասխանելու համար երկու րոպե: Միմյանց պատասխանելու համար մասնակիցներին կտրվի մեկական րոպե: Բանավեճը վարելու են հինգշաբթի օրերին Գիորգի Գվիմրաձեն, իսկ երեքշաբթի օրերին Մակա Ցինցաձեն:

Բանավեճին մասնակիցների հաստատման դեպքում, բանավեճի ձևաչափի մասին մանրամասն տեղեկություն կստանան հեռուստաբանավեճի անցկացումից երկու օր շուտ: Բանավեճին մասնակիցների ներկայացումը կուսակցությունների իրավունքն է:

«Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքը, հոդված 55 (2) հաստատում է եթերային ժամանակի հավասար բախշումը, հանրային հեռարձակողը պարտավորվում է բանավեճին մասնակից բոլոր սուբյեկտներին տրամադրել միանման պայմաններ: Վրաստանի ընտրական օրենսգիրք ՝ հոդված 185 (2-4):