Վրաստանի առաջին ալիքով այսօր ընդդիմության և իշխող թիմի միջև կայանալու է բանավեճ
Վրաստանի առաջին ալիքով այսօր ընդդիմության և իշխող թիմի միջև կայանալու է բանավեճ

Առաջին հեռուստատեսային բանավեճը խորհրդարանական ընտրություններից հետո. Ընդդիմությունն ու իշխող թիմը միմյանց դեմ՝ Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսիլք» հաղորդման ուղիղ եթերում:

Բոյկոտի ռեժիմում գտնվող կուսակցությունների պատգամավորական մանդատները դեռ ուժի մեջ են. Արդյո՞ք ընդդիմությունը կօգտագործի խորհրդարան մտնելու հնարավորությունը: Ի՞նչ լծակներ են մնում ընդդիմությանը, որպեսզի փոխի իրավիճակը օրենսդիր մարմնից դուրս, ո՞րն է երկրի համար օրենսդիր մարմնի լիարժեք աշխատանքի կարևորությունը և ինչպե՞ս են քաղաքական գործիչները հասկանում արտաքին գործընկերների բացահայտ կոչերը:

Այսօր, ժամը 22:30-ին Վրաստանի առաջին ալիքի եթերում, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ից Իրակլի Զարքուան, «Միացյալ ազգային շարժում»-ից Նիկա Օբոլաձեն և «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ից Պաատա Մանջգալաձեն, անց են կացնելու բանավեճ:

Վրաստանի Առաջին ալիքը, քաղաքական կուսակցություններին հասարակական և կառուցողական քննարկումների համար եթեր է առաջարկել հունվարին: