Վրաստանի առաջին ալիքի շենքից տարհանել են աշխատակիցներին
Վրաստանի առաջին ալիքի շենքից տարհանել են աշխատակիցներին

Վրաստանի հեռուստատեսության առաջին ալիքի թեժ գծին քիչ առաջ ահազանգ է մտել ռումբի առկայության մասին:

Այդ պատճառով, Վրաստանի առաջին ալիքի շենքից տարհանել են աշխատակիցներին:

Ալիքի վարչակազմը դիմել է ներքին գործերի նախարարությանը և այս պահին շենքում աշխատում են համապատասխան ծառայությունները:

Վրաստանի առաջին ալիքի հեռուստա և ռադիո եթերները շարունակվում են սովորական ռեժիմում:

Թողնել մեկնաբանություն