Վրաստանի Առաջին ալիքի շենքը և Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեցին Եվրո-2020-ի գույներով
Վրաստանի Առաջին ալիքի շենքը և Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեցին Եվրո-2020-ի գույներով

Այսօր, ժամը 22:00-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարել է Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Եվ Եվրոպայի ֆուտբոլային աշխարհը, և Վրաստանը պատրաստ են այս իրադարձությանը. Ժամը 21:20-ին Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Վրաստանի Առաջին ալիքի շենքը լուսավորվեցին Եվրո-2020-ի գույներով:

Վրաստանի Առաջին ալիքը Եվրոպայի առաջնության բոլոր 51 խաղերը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ, բացումից մինչև եզրափակիչ:

Ինչպես միշտ, մեր հեռուստատեսային հեռարձակման մեծ մասը առաջնության ընթացքում նվիրված կլինի Եվրո -2020-ին:

Կտեսնեք «Timeout»-ների առաջնությանը նվիրված հաղորդումներ, «Տղամարդիկ» ծրագրի հիմնական թեման, իհարկե, ֆուտբոլն է լինելու:

Իսկ մեր կայքէջում «Եվրո 2020» հատուկ բաժնում, թեժ լուրերին զուգահեռ, դուք կարող եք տեսնել հանդիպումների ամբողջական ժամանակացույցն ըստ օրերի, թիմի ամբողջ կազմը, LiveFeed-ը, արձագանքները, շեշտադրումները: