Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի հիմնական թիրախը լինելու են ոչվրացալեզու դպրոցների աշակերտները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ներգրավվել հասարակական, այդ թվում պետական կյանքին. Վասիլ Մաղլափերիձե
Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի հիմնական թիրախը լինելու են ոչվրացալեզու դպրոցների աշակերտները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ներգրավվել հասարակական, այդ թվում պետական կյանքին. Վասիլ Մաղլափերիձե

Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի հիմնական թիրախը լինելու են ոչվրացալեզու դպրոցների աշակերտները, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ներգրավվել հասարակական, այդ թվում պետական կյանքին,- այս հայտարարությունը արել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն՝ Վասիլ Մաղլափերիձեն:

Ինչպես նշել է Մաղլափերիձեն, այս նախագծով Վրաստանի առաջին ալիքը սկսում է մեծ ծրագիր, որը նախատեսում է առաջիկայում հաղթահարել խնդիրը, ինչը լուրջ բեռ և մարտահրավեր է պետության համար:

«Ծրագրի շրջանակներում արդեն սկսվել է երիտասարդների համար առցանց օլիմպիադան, ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար: Երբ մենք ասում ենք, որ սկսում ենք նոր նախագիծ, ակնհայտ է, որ միայն Վրաստանի առաջին ալիքը չի կարողանա լուծել այդ հիմնախնդիրը, այստեղ անհրաժեշտ են կոմպլեքսային միջոցառումներ, սակայն Վրաստանի առաջին ալիքը կանի հնարավորը, խնդիրը հնարավորինս լուծելու համար: Նոր նախագիծը կլինի նրանց տաղանդի և էներգիայի արտահայտման հնարավորություն: Սա մեծ ռեսուրս է երկրի համար, որը հետագայում կկապի և կմիավորի մեր երկիրը»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն:

Այս պահին ընթանում է Առաջին ալիքի նոր «մեր վրաց լեզուն» նախագծին միանալ ցանկացողների գրանցումը:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ: Ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները կմասնակցեն վրացերենից առցանց օլիմպիադային և այլ ակտիվություններին:

Ծրագրի մասերից մեկը Վրաստանի շրջաններում ոչ վրացալեզու դպրոցների համար վրաց լեզվի առցանց օլիմպիադայի անցկացումն է: Այս տարի նախագիծը իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ: Առցանց օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները: Նախագծի յուրաքանչյուր մասնակից կստանա մասնակցության վկայական, իսկ երեք հաղթողներին կփոխանցվեն մրցանակներ: Բացի այդ, կպարգևատրվեն նաև հաղթած աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:

Ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադային գրանցումը սկսվել է մայիսի 11-ին:

Թողնել մեկնաբանություն