Վրաստանի Առաջին ալիքի կանխարգելիչ միջոցները՝ կորոնավիրուսի հետ կապված
Վրաստանի Առաջին ալիքի կանխարգելիչ միջոցները՝ կորոնավիրուսի հետ կապված

Վրաստանի Հանրային հեռարձակողի գործունեության անխափան գործունեության համար, Վրաստանի նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով, Վրաստանի Առաջին ալիքը դիմում է կանխարգելիչ միջոցառումների:

«Հեռարձակողի մասին» Վրաստանի օրենքով սահմանված Առաջին ալիքի պարտականությունը, «ապահովի հեռուստադիտողի բազմակողմ տեղեկացվածությունը Վրաստանում, երկրի շրջաններում և աշխարհում ընթացող կարևոր իրադարձությունների մասին»: Ուստի, Վրաստանի Առաջին ալիքը կայացրել է աշխատակիցների մի մասին հեռակա աշխատանքի տեղափոխելու որոշում: Աշխատանքային պարտականություններից ժամանակավոր ազատվում են հղիները, խրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցները և ռիսկային այլ խմբերում ընդգրկված մարդիկ:

Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքը ժամանակավորապես սահմանափակում է այն հաղորդումների նկարահանումը, որին մասնակցում են երեխաներ/դեռահասներ, հրավիրված հյուրեր և մեծ լսարան:

Թեմայի հրատապությունից ելնելով, սահմանվել է նոր ծրագրային քաղաքաանություն: Համապատասխանաբար, եթերային ցանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Մարտի 11-ից հեռուստադիտողին անհրաժեշտ տեղեկություն, որակավորված և վերստուգված խորհուրներ կփոխանցի «Անձնական բժիշկ Մարի Մալազոնիան»՝ հատուկ ծրագրով: Հաղորդումը եթեր կհեռարձակվի ամեն օր, 20:00-ին:

Վրաստանի Առաջին ալիքը միանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին և հանրությանը կոչ անում, ցուցաբերել անհրատական պատասխանատվություն և պաշտպանել համապատասխան կանոնները: