Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը Ջեմաս Սեփիաշվիլու երգի նոր տարբերակի առնչությամբ
Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը Ջեմաս Սեփիաշվիլու երգի նոր տարբերակի առնչությամբ

Վրաստանի Առաջին ալիքը արձագանքում է կոմպոզիտոր Ջեմաս Սեփիաշվիլու «Նվիրենք միմյանց վարդակակաչներ» երգի նոր տարբերակի պրեմիերայի կապակցությամբ տարածված տեղեկությանը:

Մարտի 21-ին Առաջին ալիքի եթերում Ջեմալ Սեփիաշվիլին երգի նոր տարբերակի մասին, որը կատարում են միայն տղամարդ երգիչները, հայտարարել է. «Համարում եմ, որ ընտանիքի հզորությունը տղամարդն է: Երկրի հզորությունը տղամարդն է, երկրի պաշտպանը տղամարդն է և հենց այդ պատճառով, այս 25 տղամարդիկ կերգեն երգը»:

Հեղինակի մեկնաբանությունը արտահայտում է նրա կարծիքը և ոչ թե դիրքորոշումը: Հասարակությանը տեղեկացնում ենք, որ Վրաստանի Առաջին ալիքով չի նախատեսվում այս երգի կամ տեսահոլովակի պրեմիերան, իսկ ապրիլի 9-ի ողբերգության 30-ամյակին նվիրված միջոցառում-համերգի մեծ համերգասրահից հեռարձակումը, որի ծրագրի և բովանդակայի մասի պատասխանատուն է միայն միջոցառման կազմակերպիչը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ը առանձնահատուկ ամսաթիվ է Վրաստանի պատմության մեջ, հենց այդ պատճառով, Վրաստանի Առաջին ալիքը առավելագույն ուշադրություն կհատկացնի և կլուսաբանի այս կարևոր ամսաթվին նվիրված բոլոր միջոցառումները: