Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը ֆուտբոլային հանդիպումների հեռարձակման վերաբերյալ
Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը ֆուտբոլային հանդիպումների հեռարձակման վերաբերյալ

Վրաստանի առաջին ալիքը շնորհավորում է ֆուտբոլային ակումբներին և երկրպագուներին հաջող ելույթների առթիվ և հեռուստադիտողների բարձր հետաքրքրություններից ելնելով, ցանկանում է տեղեկացնել, որ Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է կրկին եթերային ժամ տրամադրել, օգտագործել հեռարձակողի տեխնիկական և մարդկային ռեսուրսը, վճարել ռեպորտաժների հետ կապված բոլոր ծախսերը, քանզի երկրպագուներին հնարավորություն տրվի դիտել սիրելի թիմերի հանդիպումները, թե սեփական դաշտում և թե հյուրընկալվելիս:

Դրա համար անհրաժեշտ է, որ վրաց ակումբները Վրաստանի առաջին ալիքին փոխանցեն հեռարձակման իրավունքը, որը հեռարձակողին հնարավորություն կտա ժամանակին սկսել բանակցությունները մրցակցի երկրում հանդիպման հեռարձակման իրավունք ունեցող ընկերությունների հետ:

Ցանկանում ենք նշել, որ առաջին ալիքը հնարավորություն ունի հեռարձակել միայն այն հանդիպումները, որոնց համար ունի անհրաժեշտ թույլտվություն: