Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը առանձին սադրիչ կոչերի կապակցությամբ
Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը առանձին սադրիչ կոչերի կապակցությամբ

Առաջին ալիքի աշխատակիցները վրդովված ենք քաղաքական խմբերին մոտ կանգնած կամ կոնկրետ քաղաքական հետաքրքրություն ունեցող մարդկանց կողմից արվող կոչերի պատճառով, որը այնպես էլ այլ լարված իրավիճակում հնարավոր է ունենա չնախատեսված արդյունքներ:

Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Նիկոլոզ Վաշակիձեն և հայտնի կինոգետ, Գոգի Գվախարիան ցույցին մասնակից երիտասարդներին փաստորեն կոչ են անում գրավել հանրային հեռարձակողը:

Այլ ժամանակահատվածում, այս կոչը կարելի էր դասել անպատասխանատու կոչերի շարքին, սակայն այս պահին այդ հայտարարությունները հնարավոր է մեզ հասցնեն վատ արդյունքի:

Հանրային հեռարձակողի անկախությունը երաշխավորված է սահմանադրությամբ, սակայն այժմ ցանկանում ենք խոսել այլ հարցի վերաբերյալ, թե ինչպես կարելի է օգտագործել երիտասարդների էմոցիաները լրագրողների հանդեպ, որոնք 24 ժամվա ընթացքում կատարում են սեփական մասնագիտական պարտականությունները:

Սոցիալական ֆեյսբուք ցանցում տարածվել էր Նիկոլոզ Վաշակիձեի և Գոգի Գվախարիայի կոչերը Վրաստանի առաջին ալիքի կապակցությամբ: