Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը

Առաջին ալիքը հեռուստադիտողներին առաջարկում բոլոր կարևոր մարզական միջոցառումների հեռարձակումը, իսկ այս շաբաթ հանրային հեռարձակողի առաջին և երկրորդ ալիքներով առանձնապես ծանրաբեռնված կլինի մի շարք մարզական միջոցառումների հեռարձակմամբ: Բասկետբոլի աշխարհի առաջնությունը, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները, Վրաստանի ռեգբիի հավաքականի հանդիպումը, 3X3 ձևաչափով մինչև 18 տարեկանների եվրոպայի առաջնությունը Թբիլիսիում:

Հաշվի առնելով, որ Վրաստանի առաջին և երկրորդ ալիքների եթերային ժամանակի մեծ մասը զբաղված է մարզական հեռարձակումներով, հնարավոր չի լինում ցուցադրել Վրաստանի խորհրդարանի կոմիտետային և լիագումար նիստերիը:

Ցանկանում ենք հեռուստադիտողներին տեղեկացնել, որ Վրաստանի խորհրդարանի նիստերի ուղիղ հեռարձակումն իրականացվում է մեր կայքում ՝ www.1tv.ge: Իսկ ողջ օրվա խորհրդարանային աշխատանքի ձայնագրությունը հեռուստադիտողները կարող են դիտել  երկրորդ ալիքով, մարզական հեռարձակումների ավարտից հետո:

Թողնել մեկնաբանություն