Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է լինելու Թինաթին Բերձենիշվիլին
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է լինելու Թինաթին Բերձենիշվիլին

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարելու է գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թինաթին Բերձենիշվիլին:

Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնի համար այսօրվանից հայտարարվել է մրցույթ:

Ինչպես նշել է Թինաթին Բերձենիշվիլին, բոլոր գործընթացները կշարունակվեն օրենքին համապատասխան:

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հրաժարական է տվել: