Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին Քյոլնի կինոփառատոնի շրջանակներում մասնակցում է եվրոպական սերիալների համաժողովին
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին Քյոլնի կինոփառատոնի շրջանակներում մասնակցում է եվրոպական սերիալների համաժողովին

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին Քյոլնի կինոփառատոնի շրջանակներում մասնակցում է եվրոպական սերիալների համաժողովին:

ADAMI Media Prize-ի կազմակերպած միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 21-23-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում:

Մասնակիցների թվում են Հանրային հեռարձակողների տնօրեններ, գործադիր պրոդյուսերներ, ռեժիսորներ և խոշոր պրոդյուսերական ընկերությունների ներկայացուցիչներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Մոլդովայից:

«Հանրային հեռարձակողը վրացական մեդիա շուկայում գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի և սերիալների խոշորագույն արտադրողներից է և ոլորտում ներդրող, որի նպատակն է զարգացնել վրացական կինոարդյունաբերությունը: ADAMI Dialogue համաժողովը ընթանում է մշակութային բազմազանության շուրջ: Մշակույթների միջև երկխոսությունը, ինտեգրումը և բազմազանության ներկայացումը Հանրային հեռարձակողի կարևորագույն առաջնահերթությունն է»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Համաժողովին ներկաները կմասնակցեն Քյոլնի կինոփառատոնի եվրոպական հեռուստասերիալների օրվան նվիրված միջոցառումներին, որտեղ ADAMI Media Prize-ը միջոցառում կանցկացնի՝ միջազգային ցանց ստեղծելու և արևելաեվրոպական մասնագետների միջև փորձի փոխանակման համար: