Վրաստանի առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» նախագծի ներկայացուցիչների տեղեկատվական հանդիպումը Նինոծմինդայում

Հուլիսի 16-ին Վրաստանի առաջին ալիքի «Բազմերանգ
Վրաստան» նախագծի ներկայացուցիչները տեղեկատվական
հանդիպում են ունեցել Նինոծմինդայում: Հանդիպումը տեղի է ունեցել
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, որին ներկա են
գտնվել Նինոծմինդայի քաղաքապետը, հայկական դպրոցների
տնօրենները, հայկական համայնքի ներկայացուցիչները և կենտրոնի
ղեկավարությունը: