Վրաստանի առաջին ալիքի աբխազերեն և օսերեն վեբկայքերի խմբագիրները դառել են «Սագուրամո» գրական մրցանակի դափնեկիրներ
Վրաստանի առաջին ալիքի աբխազերեն և օսերեն վեբկայքերի խմբագիրները դառել են «Սագուրամո» գրական մրցանակի դափնեկիրներ

Իլիա Ճավճավաձեի, Սագուրամոյի տուն թանգարանում ճանաչվել են գրական «Սագուրամո» մրցանակի դափնեկիրները:

Նրանց թվում են, Վրաստանի առաջին ալիքի աբխազերեն և օսերեն վեբկայքերի խմբագիրներ, Իրմա Օսիան և Նաիրա Բեպիեվան:

Իրմա Օսիան և Նաիրա Բեպիեվան վրաց պոետ, Դավիթ Մաղրաձեի «Ջակոմո Պոնտի» պոեմը թարգմանել են աբխազերեն և օսերեն լեզուներով: Թարգմանության շնորհանդեսը կայացել է 2019 թվականի մայիսին:

«Սագուրամո» մրցանակի դափնեկիրների պարգևատրումը տեղի կունենա Իլիա Ճավճավաձեի ծննդյան օրը, նոյեմբերի 8-ին: