Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է, երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին բանավեճի համար տրամադրել եթերային ժամանակ
Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է, երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին բանավեճի համար տրամադրել եթերային ժամանակ

Վրաստանի առաջին ալիքը պատրաստ է, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին բանավեճի համար տրամադրել եթերային ժամանակ:

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, 16 ընտրատարածքներում: Վրաստանի առաջին ալիքը երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին առաջարկում է բանավեճի անցկացում  միջազգային չափանիշների համաձայն, առաջարկում է հավասար պայմաններ և ժամանակ, որպեսզի ընտրողները ծանոթանան իրենց տեսլականին և դիրքորոշումներին:

Բանավեճի ձևաչափի վերաբերյալ մանրամասն տեղեկություն մասնակիցներին կտրամադրվի նախօրոք, նախագծին մասնակցության հաստատումից հետո: