Վրաստանի առաջին ալիքը Դավիթ Սոկոլովի համար բացելու է աստղ
Վրաստանի առաջին ալիքը Դավիթ Սոկոլովի համար բացելու է աստղ

Վրաստանի առաջին ալիքը հայտնի հեռուստահաղորդավար Դավիթ Սոկոլովի համար կբացի աստղ:

Դավիթ Սոկոլովի աստղը կբացվի Մթածմինդայի այգում, Թբիլիսիի հեռուստաաշտարակի հարևանությամբ:

Վրաստանի հեռուստատեսության հիմնադրման առաջին իսկ տարիներից, Դավիթ Սոկոլովը տասնամյակներ աշխատել է որպես «Մոամբե» լրատվական ծրագրի, ինչպես նաև մի շարք հասարակական-քաղաքական հաղորդումների վարող: Հեռուստատեսությանը զուգահեռ նա հաղորդումներ էր վարում նաև ռադիոյով:

Վրաստանի առաջին ալիքը Մթածմինդայի այգում արդեն աստղեր է բացել հայտնի հեռուստադեմքերին. Ալեքսանդրա Մաճավարիանիին, Լիա Միքաձեին, Ջուլիետա Վաշաղմաձեին, Ժանետա Արչվաձեին, Նուգզար Ջուղելիին և Թենգիզ Նաթաձեին: