Վրաստանի առաջին ալիքը դարձել է «տարվա լիդեր» միջազգային պարգևի դափնեկիրը
Վրաստանի առաջին ալիքը դարձել է «տարվա լիդեր» միջազգային պարգևի դափնեկիրը

Վրաստանի առաջին ալիքը արժանացել է, Շվեյցարիայի վարկանիշային միության և ազգային բիզնես վարկանիշների միության համատեղ, միջազգային «տարվա լիդեր» (Leader of the year) միջազգային մրցանակի:

Միջազգային մրցանակը Վրաստանի առաջին ալիքին փոխանցվել է իր ոլորտում կառավարման արդյունավետության համար:

«Իհարկե, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ընտրել եք մեզ: Յուրաքանչյուր մրցանակ հավելյալ մոտիվացիա է աշխատակիցների և կազմակերպության համար: Շնորհակալ եմ, որ նկատել եք Վրաստանի առաջին ալիքի արագ զարգացումը»,- ասել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Թիկո Բերձենիշվիլին:

Միջոցառմանը մրցանակներ են հանձնել վրացական, ղազախական և ուկրաինական գործարար ընկերություններին:

Վրաստանը ազգային բիզնեսվարկանիշների միության անդամ է դարձել 2015 թվականին: Ընկերություններին միջազգային «տարվա լիդեր» (Leader of the year) մրցանակը փոխանցվում է 2017 թվականից: