Վրաստանի անկախության և միասնության համար պայքարը դեռ չի ավարտվել, մեր նպատակը երկրի ամբողջացումն է, սակայն բոլորս լավ գիտակցում ենք, որ այդ նպատակին պետք է հասնենք խաղաղ ճանապարհով. Գիորգի Գախարիա
Վրաստանի անկախության և միասնության համար պայքարը դեռ չի ավարտվել, մեր նպատակը երկրի ամբողջացումն է, սակայն բոլորս լավ գիտակցում ենք, որ այդ նպատակին պետք է հասնենք խաղաղ ճանապարհով. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, այսօր, երբ աշխարհը կանգնած է գլոբալ համավարակի առջև, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը, միասնությունը և բանակի հաջողությունը երկրի անվտանգության երաշխիքն է, նրա եվրաատլանտյան կողմնորոշումը, Վրաստանի արդյունավետ համագործակցությունը ռազմավարական գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ:

«Վրացական բանակը դրանում ունի ամենամեծ գործառույթը և ամենամեծ նշանակությունը: Բոլորս պետք է հիշենք, որ Վրաստանի անկախության և միասնության համար պայքարը դեռ չի ավարտվել: Մեր նպատակը երկրի ամբողջացումն է, սակայն բոլորս գիտակցում ենք, որ դրան պետք է հասնենք խաղաղ ճանապարհով և քրտնաջան աշխատանքի միջոցով, և բանակը պետք է իր ներդրումն ունենա այս գործում: Ընկերներ, հենվելով մեր երկրի անցյալի վրա, հաշվի առնելով մեր դարավոր պատմությունը, մենք պետք է առաջ նայենք, և ժամանակակից վրացական բանակը հիանալի օրինակ է տալիս մեր երկրին, լինել կենտրոնացված, ինչպես լինել հաջողակ և ինչպես արդյունավետ ծառայել մեր հայրենիքին: .

Չկա ավելի մեծ ծառայություն, քան անշահախնդիրորեն ծառայել քո հայրենիքին: Պարոնայք, շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ, և մաղթում, որ բոլորս կարողանանք ասել, որ մեր ներդրումն ունենք այս երկրի անկախության և ամբողջացման գործում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան, ով Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի կայանում մասնակցել է մայիսի 26-ին նվիրված տոնական միջոցառմանը: