Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածում Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից Վրաստանի քաղաքացուն վիրավորելու մասին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դատապարտում է Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից Վրաստանի քաղաքացուն վիրավորելու և անօրեն ձերբակալելու փաստին, որպես հերթական վտանգավոր սադրանք, որի նպատակն է կորոնավիրուսի համավարակի ժամանակ տեղում իրավիճակը լարելը և ապակայունացնելը,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ տեղի խաղաղ բնակչության ուղղությամբ օկուպացնող ուժերի կողմից իրականացված հրաձագությունը Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի օգոսոստի 12-ի Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի կոպիտ խախտման հերթական օրինակ, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ մասշտաբով հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորի անտեսում է:
«Նման սադրանքը Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից, որոնք անօրեն տեղակայված են Վրաստանի տարածքի կենտրոնում և կոպիտ խախտում են տեղի բնակչության հիմնարար իրավունքները և ազատությունները, մեկ անգամ ևս հաստատում են օկուպացված շրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես պահանջում է անհապաղ վրացական կողմին փոխանցել վիրավոր և անօրեն ձերբակալված Վրաստանի քաղաքացում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության կոչ է անում, ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունների անսահմանափակ հասանելիությունը օկուպացված տարածքներում և սկսել կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի առանց նախապայմանի կատարումը:
Օկուպացնող գոտու մոտ, Կասպիի մունիցիպալիտետում գտնվող Սխվիլու բերդի մոտ օկուպանտները ձերբակալել են Զազա Գախելաձեին: ՊԱԾ-ում հայտարարում են, որ ձերբակալվածի ոտքը վիրավոր է: