Վրաստանի ԱԳՆ-ը ցավակցում է Ուզբեկստանի կառավարությանը և ժողովրդին
Վրաստանի ԱԳՆ-ը ցավակցում է Ուզբեկստանի կառավարությանը և ժողովրդին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում Ղազախստանի Հանրապետության Օկտոբե նահանգում տեղի ունեցած տրանսպորտային պատահարի հետևանքով Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների մահվան առիթով:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է մահացածներին և այս ծանր պահին աջակցություն հայտնում Ուզբեկստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին»,- ասվում է արտաքին գործերի նախարարության ցավակցական նամակում:

Այսօր, Ղազախստանում, ավտոբուսի հրդեհի հետևանքով զոհվել էր Ուզբեկստանի 52 քաղաքացի: