Վրաստանը զարգանում է և արդյունավետ կիրառում բոլոր մեխանիզմները, որոնք մերձեցնում են ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Ենս Սթոլթենբերգ
Վրաստանը զարգանում է և արդյունավետ կիրառում բոլոր մեխանիզմները, որոնք մերձեցնում են ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Ենս Սթոլթենբերգ

Վրաստանը զարգանում է և արդյունավետ կիրառում բոլոր մեխանիզմները ինտեգրման ճանապարհին, որը մերձեցնում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Վրաստանն ունի տպավորիչ առաջընթաց համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործընթացնում և ներկայացնում է ակնհայտ օրինակ՝ ժողովրդավարական զարգացման տեսանկյունից,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որը ՆԱՏՕ-ի շտաբակայանում կայացել է մշտական ներկայացուցիչների մակարդակով:

Ենս Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ 2018 թվականը ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսանկյունից եղել է բավականին դինամիկ էր, որի վառ ապացույցն է հուլիսի գագաթնաժողովի շրջանակներում Հյուսիսատլյանտան խորհրդի հանդիպումը Վրաստանի և Ուկրաինայի հետ բարձր մակարդակով և համատեղ հայտարարության ընդունումը:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի աշխատանքին Վրաստանից մասնակցում է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին:

 

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկել են Վրաստանի 2018 թվականի ամենամյա ազգային զեկույցի գնահատման փաստաթուղթը: