Վրաստանը Եվրամիության արևելյան գործընկերության ցուցակում առաջին տեղում է. Ռումինիայի արտաքին գործերի նախարար
Վրաստանը Եվրամիության արևելյան գործընկերության ցուցակում առաջին տեղում է. Ռումինիայի արտաքին գործերի նախարար

Ցանկանում ենք տալ հստակ ազդանշան, որ արևելյան գործընկերները ունեն Եվրամիությանը անդամագրվելու հեռանկար,-այս հայտարարությունը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար, Թեոդոր Մելեսկանուն արել է Բրյուսելում, մինչ Եվրամիության արտաքին գործերի մինիստերիալի սկիզբը:

«Մեզ, Ռումինիայի համար «արևելյան գործընկերությունը» հիմնական առաջնահերթություններից մեկն է: ՈՒրախ եմ, որ այսօրվա օրակարգ է մտցվել գալիք ամիս ծրագրված նախարարների հանդիպման համար պատրաստությունը: Մենք շարունակելու ենք ամփոփիչ փաստաթղթի ընդունման մտքի աջակցությունը, որն ամփոփելու է «արևելյան գործընկերության գոյության 10 տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները, որում խոսքը վերաբերելու է նաև այն կարևոր փոփոխություններին, որոնք իրականացվել են մեր գործընկերների տարածքներում: Փասթաթուղթը կոչ է անում նաև այդ երկրներին շարունակել ջանքերը»,-նշել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով, Վրաստանը այն երկրներից մեկն է, որը այս պահին շատ լավ վիճակում է: Թեոդոր Մելեսկանուի հայտարարությամբ, Վրաստանը Եվրամիության արևելյան գործընկերության ցուցակում առաջին տեղում է:

Բրյուսելում ընթացող Եվրամիության արտաքին գործերի մինիստերիալին քննարկում են «արևելյան գործընկերության» ծրագիրը: Բրյուսելում ասում են, որ նախարարները ամփոփելու են ծրագրի իրականացումը, որն արդեն 10 տարեկան է: