Վրաստանը սեփական ժողովրդավարությունը պետք է կառուցի ինքնուրույն, միջազգային համակարգը կարող է ձեզ օգնել, սակայն ամեն բան սկսվում է տանը, լավ կառավարմամբ. Կոնդոլիզա Ռայս
Վրաստանը սեփական ժողովրդավարությունը պետք է կառուցի ինքնուրույն, միջազգային համակարգը կարող է ձեզ օգնել, սակայն ամեն բան սկսվում է տանը, լավ կառավարմամբ. Կոնդոլիզա Ռայս

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ բարդ միջազգային հանգամանքներից դուրս գալու համար, Վրաստանը պետք է ինքնուրույն կառուցի սեփական ժողովրդավարությունն ու տնտեսությունը, այս գործողությունում միջազգային հանրությունը կարող է միայն օգնել նրան:

Այս մասին Կոնդոլիզա ռայսը հայտարարել է «Ասպենի անվտանգության համաժողովին» ելույթ ունենալիս, պատասխանելով «Ամերիկայի ձայնի» լրագրողի հարցին, ով հարցրել էր, թե ինչպես է Վրաստանը դիմադրելու Ռուսաստանի աճող ագրեսիային, երկիր Ռուսաստանի ներխուժումից 12 տարի անց:

Ըստ նրա, նախ և առաջ պետք է սահմանվի, թե որտեղ պետք է դեմ առնել Պուտինին:

Կոնդոլիզա Ռայսը ասում է, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, ովքեր կիսում են արևմտյան արժեքները:

Պետքարտուղարը ավելացրել է նաև, որ գուցե անհրաժեշտ լինի սպասել, որ Պուտինը հեռանա: